տուն Լուրեր Եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն իրար հասկանան, Հայաստանը կշահի. Ս. Գրիգորյան

Եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն իրար հասկանան, Հայաստանը կշահի. Ս. Գրիգորյան

103
0

новый коллаж

Շատ կարևոր է, որ Քլինթոնն ընդունեց իր պարտությունը. դա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում ընտրական համակարգի նկատմամբ վստահություն կա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ ութ տարի շարունակ Օբամայի նախագահությունից հետո մարդիկ փոփոխություն էին ուզում, նոր մտքեր, նոր հայտարարություններ. «Մեր երկրում ընդունված է, որ իշխանամետ թեկնածուին իշխանություններն առաջ են մղում և շատ ակտիվ մասնակցում են այդ պրոցեսին, ԱՄՆ-ում դա ընդունված չէ: Շատ հետաքրքիր էր նաև, որ ամերիկացիների համար կարևոր չէ՝ ում են ընտրում, նրանց համար կարևոր է, որ հենց իրենց ընտրությունը լինի, այլ ոչ թե դրսի»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին նոր նախագահի օրոք և այդ հարաբերությունների ազդեցությանը Հայաստանի վրա, Գրիգորյանն ընդգծեց. «Թրամփի թիմի գլխավոր մասն ուզում է Ռուսաստանի հետ համագործակցել: Անպայման չէ, որ դրա մեջ վատը տեսնեն, թող փորձեն, միգուցե Ռուսաստանի հետ ինչ-որ հարցերում ընդհանուր եզրեր գտնեն: Ասեմ, որ եթե նույնիսկ պրոցես սկսվի իրար հասկանալու, դրանից  Հայաստանը հստակ կշահի: Թրամփն անկանխատեսելի մարդ է, և դա կարող է դրական անդրադառնալ Ցեղասպանության ճանաչման հարցում»: