Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ խոսեց Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին Քոչարյանի պաշտպանների՝ ՀՔԾ-ի որոշումը անգրագետ բնութագրելու մասին: Նա ասաց, որ դա դաստիարակության հարց է: «Ես ինձ երբեք թույլ չեմ տա մեկ այլ իրավաբանի գործունեությունը անգրագետ համարել»,- ասաց մանրամասնեց ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը:
ՀՔԾ պետն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը վերացնելու վերաքննիչ դատարանի վճիռը ապօրինի է: «Հուսամ՝ դատախազությունը կբողոքարկի այս վճիռը եւ Ռոբերտ Քոչարյանը կլինի անազատության մեջ»,- ասաց պրն Խաչատրյանը:
Հարցին՝ նախկին նախագահը կարո՞ղ է հեռանալ Հայաստանից, ՀՔԾ ասաց՝ չի կարծում, թե Ռոբերտ Քոչարյանը նման բան կանի: «Եթե Ռոբերտ Քոչարյանը փորձի լքել երկիրը, ապա դա կգնահատվի նախաքննությունը խոչընդոտելու փորձ, կկիրառվի խափանման միջոց»,- ասաց ՀՔԾ պետը:
Սոնա Դավթյան