տուն Լուրեր Եթե փաստաբաններ են, թող դատարան դիմեին. Նախարար

Եթե փաստաբաններ են, թող դատարան դիմեին. Նախարար

129
0

843471

ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցով դիմեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին.

«Պետական ռեգիստրի գործունեություն կարող են կատարել փաստաբանները, նոտարները և այլն: Թեև գրավոր դիմումներ կան, սակայն ոչ մերժվել են, ոչ էլ այդպիսի գրանցումներ կատարվել են: Հիշեցնեմ, որ այսպիսի նորմի ընդունումը նպատակ ուներ իրավիճակը հեշտացնելու: Ինչո՞վ է պայմանավորվում օրենքի այս դրույթի չիրականացումը»:

Նախարարը պատասխանեց.

«Այս պահի դրությամբ ես օրենքի նման խախտման դեպք չեմ արձանագրել: Կխնդրեի նման դեպքի մասին ինձ տեղեկացնել գրավոր կամ բանավոր»:

Արծվիկ Մինասյանը շարունակեց.

«Ասեմ երեք դեպքի մասին. երեք փաստաբանական գրասենյակներ ոչ միայն դիմել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով, այլև անցել են բոլոր փուլերը, բայց երկշաբաթյա ժամանակահատվածում մերժում չի եղել»:

«Եթե փաստաբանական ընկերություններ են, ինչու՞ դատական գործընթաց չեն սկսել այդ հարցով»,-եզրափակեց նախարարը: