տուն Քաղաքական Միջազգային Եթե Իրանի հետ ստորագրվի միջուկային համաձայնագիր, ապա այն ավելի վտանգավոր կդառնա, քան...

Եթե Իրանի հետ ստորագրվի միջուկային համաձայնագիր, ապա այն ավելի վտանգավոր կդառնա, քան Իսլամական պետությունը․ Նեթանյահու

113
0

natanyahu_2353337b

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը կդառնա ավելի վտանգավոր, եթե նրա և վեցյակի միջև համաձայնություն ձեռք բերվի միջուկային հարցի շուրջ, քանի «իսլամական պետություն է»։  Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։

«Մենք կանգնած ենք համաշխարհային տերությունների հետ միջուկային համաձայնագրի ստորագրման շեմին, որն Իրանը կվերածի միջուկային տերության։ Թեհրանը կունենա հազարավոր ցենտրիֆուգեր, որոնց միջոցով կարճ ժամանակում կստանա միջուկային զենք», — ասել է նա։

«Դա վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհի համար, հատկապես՝ Իսրայելի, որն ավելի լուրջ է, քան «իսլամական պետությունից» եկող վտանգը», — ասել է Նեթանյահուն։