տուն Քաղաքական Միջազգային Եթե ինձանից կախված լիներ՝ յուրաքանչյուր զորացրվողի տուն վերադարձը լիմուզինով կկազմակերպեի․ Օբամա

Եթե ինձանից կախված լիներ՝ յուրաքանչյուր զորացրվողի տուն վերադարձը լիմուզինով կկազմակերպեի․ Օբամա

128
0

Barack-Obama-army-006

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կցանկանար, որպեսզի ամերիկացի բոլոր զինծառայողները տուն վերադառնային լիմուզիններով։ Այս մասին նա ասել է Աֆղանստանից ԱՄՆ վերադարձած 3000 զինծառայողների դիմավորման արարողության ժամանակ։

Օբաման հիշել է Թենեսիից զորակոչված մի երիտասարդի, ով զորացրվելիս տուն է վերադարձել լիմուզինով։ «Եթե ամեն ինչ ինձանից կախված լիներ, ապա յուրաքանչյուրիդ մեկ լիմուզին կտայի տուն վերադառնալու համար», — ասել է Օբաման։