տուն Արցախ Եթե հետագայում նման հարվածներ լինեն, պատասխան լինելու է. Լևոն Մնացականյան

Եթե հետագայում նման հարվածներ լինեն, պատասխան լինելու է. Լևոն Մնացականյան

163
0

levon-mnacakanyan-600x406

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն անդրադարձել է վերջին օրերին արցախա-ադչբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին:

«Որոշակի լարվածություն կա, և այդ լարվածությունը պայմանավորված է ադրբեջանական կողմից հրադադարի խախտման ռեժիմով: Մենք միշտ հայտարարել ենք, որ իրենց ամեն մի դիպուկահարի մենք պատասխանելու ենք, և պատասխան եղել է: Կարծում եմ՝ դա հենց կապված է դիպուկահարների պատերազմի արդյունքում առաջացած լարվածության հետ: Ադրբեջանը նաև երկու անգամ «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հրթիռներ է կիրառել, երկու անգամ էլ հարվածներն անարդյունք են եղել»,- ասել է Լևոն Մնացականյանը:

Լրագրողների այն դիտարկմանը, որ «Սպայկ»–ին պատասխան դեռ չի տրվել, նախարարն ասա. «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ եթե հետագայում նման հարվածներ լինեն, միանշանակ պատասխան լինելու է: Դեռեւս կարծում ենք, որ «ՍՊԱՅԿ»-ին պատասխանելու անհրաժեշտություն չկա: Առաջիկա օրերին մենք հանդիպելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ և քննարկելու ենք ստեղծված իրավիճակը: