Հայաստանը փոքր երկիր է, և մենք պետք է նման միջոցառումների, բիզնեսի տարբեր ոլորտների միջոցով կարողանանք Հայաստանի տեղը մեկ անգամ ևս հիշեցնել աշխարհին: Այս մասին Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողովին» լրագրողների հետ զրույցում ասաց գործարար, «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանը:
Խոսելով տնտեսական հեղափոխության մասին՝ Սուքիասյանը նշեց. «Իհարկե, տնտեսական հեղափոխությունը սկսված է և շարունակվում է, և եթե Հայաստանի Հանրապետությունում վերացել է մենաշնորհը, դա արդեն տնտեսական հեղափոխություն է: Եթե Հայաստանում հավասար պայմաններ են ստեղծված, եթե Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան զրոյական մակարդակի է իջեցված, դա արդեն տնտեսական հեղափոխություն է»:
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում