Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վարչության նիստին Աբովյանի համայնքապետի թեկնածու է ներկայացրել, ես դեմ եմ քվեարկել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Աբովյանի ընտրություններին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Ինքը ուզեցել է մարզում դառնալ դեմք, թեկնածու է ներկայացրել, ես դեմ եմ քվեարկել և չեմ խառնվել ընտրություններին ընդհանրապես, չեմ միջամտել: Պահել եմ ՔՊ-ի կարգուկանոնը: Ես ասել եմ, որ ճանաչում եմ Աբովյանի գործող քաղաքապետին, ԱԺ-ի պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի փորձագետն է եղել, ասել եմ, որ պետք չէ տանել ցնցումների, ինքը շատ կիրթ, նորմալ երիտասարդ է»,- ասաց Սասուն Միքայելյանը՝ շարունակելով թվարկել Աբովյանի քաղաքապետի արժանիքները:
Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: