«Ասել եմ ու նորից ուզում եմ կրկնել՝ այս հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը։ Որոշ մարդիկ ուրիշ ձև են մեկնաբանում կամ պատկերացնում, բայց եթե չլիներ այս հաղթանակը, ապա արցախյան ազատամարտն էլ հաջողություն չէր ունենա։ Այսօրվա մեր համախմբվածությունը մի քայլ հեռացրել է պատերազմը մեր սահմաններից ու ժողովրդից»,- ընդգծեց Սասուն Միքայելյանը։
Հիշեցնենք, որ Թալինում Միքայելյանը հայտարարել էր, որ չի վախենում ասել, որ հեղափոխության հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրել է հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը:
Միքայելյանի այս հայտարարությունը համացանցում բուռն քննարկման նյութ է դարձել: Նկատենք, որ Սասուն Միքայելյանը նկատի ուներ այն, որ եթե իշխանության ղեկին մնար նախկին համակարգը, հայ ժողովուրդը կորցնելու էր Արցախը:
Գյումրիում Միքայելյանը հայտարարեց.
«Այն ժամանակ, երբ մենք համախմբվել ենք, հաղթանակ ենք տոնել, և այսօր մեր համախմբվածությունը թուրքի դողն է, որը հասկանում է, որ եթե ոտնձգություն լինի մեր սահմաններում, ապա այս համախմբված ժողովուրդը՝ մայր ու մանուկ, դուրս կգա սահման ու կպայքարի, կմաքառի ու կհասնիԵվլախ ու Բաքու»: