Հայաստանը Եվրամիության հետ ամիսներ առաջ նախաստորագրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել են` չկան այնպիսի զարգացումներ, որոնք կստիպեն Հայաստանին այս աշնանը չստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը:
Araratnews.am-ն այսօր «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանից հետաքրքրվեց` արդյոք ԵՄ-ի համաձայնագրի նախաստորագրումը նշանակում է, թե չստորագրել հնարավոր չէ: Ա.Պապյանի պարզաբանմամբ` նախաստորագրումը նշանակում է, որ ԵՄ-ի համաձայնագրի տեքստը չի փոխվելու: «Բայց դա չի նշանակում, թե ԵՄ համաձայնագիրն անպայման կստորագրվի: Կարող է այդպես էլ նախաստորագրված մնալ»,- ասաց բանախոսը:
Արա Պապյանի խոսքով` եթե այս անգամ էլ Հայաստանը համաձայնագիրը չստորագրի, «քցի» Արեւմուտքին, մեզ չեն ների:
Մանրամասները` տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ