Վարդան Այվազյանի երեկվա ելույթին ի պատասխան` Աժ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթի ընթացքում ասաց.
«ՀՀ-ում առաջին տնտեսական աճը եղել է 1994թ., դա ռեկորդ է ամբողջ ԱՊՀ-ում, մերձբալթյան երկրներում ու Արևելյան Եվրոպայում: 1995թ. նույնպես տնտեսական աճ ենք ունեցել, նույնպես ռեկորդ է եղել: Դուք ունեցել եք կրկնակի տնտեսական աճ: Այդ կրկնակի տնտեսական աճը, հատկապես` երկրորդ նախագահի օրոք, դուք առաջինը չեք եղել: Ես իմ խնդիրը լուծել եմ, ես զարգացել եմ, Ադրբեջանը սկել է, ու կրել եմ դա: Այո, այդ երեք տարում լուծվել է և էներգետիկայի հարցը, և բոլոր հաղթանակներն են եղել այդ երեք տարում: Հակաօդային պաշտպանության հարց է լուծվել, նաև` տնտեսական աճի հարց է լուծվել»:
Բագրատյանը, նաև մեջբերելով Այվազյանի ասածը, թե 12 տոկոս տնտեսական աճ է ունեցել հանրապետությունը, ասաց.
«Ասում եք` 12 տոկոս աճ եք ունեցել, դու գիտե՞ք, որ այդ աճի 700 մլն դոլարը երկու ընկերության վաճառքից է` «Արմենթել»-ի ու «Վիվասել»-ի: Ժամանակակից ՀՆԱ-ի հաշվարկն այնպիսի թերություններ ունի, որ երբ մի բան մյուսին վաճառում ենք, աճ է տալիս: 100 անգամ երկրորդ նախագահին բացատրել ենք: Վերջին վեց տարում նախորդ վարչապետը ունեցել է 7 տոկոս տնտեսական աճ, բայց պետք է մեկ տարում ունենար»:
«Իսկ ինչ վերաբերում է սահմաններին, այնտեղ պետք է ծառայությունները մատչելի դարձնել: Ես օրեր առաջ զայրացել էի` իմանալով, որ Սյունիքի մարզպետը մարզում հացի գին է սահմանվել, բայց ուսումնասիրելուց հետո հասկացա, որ այնտեղ ընդհանուր սննդամթերքի գինը 10-15 տոկոս բարձր է ամբողջ հանրապետությունում: Եվ այդ իջեցումից հետո էլ Սյունիքում հացի գինը էլի բարձր է»,- անդրադառնալով սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տրամադրելու կառավարության առաջարկած նախագծին, ասաց ՀԱԿ պատգամավորը: