տուն Լուրեր Ես վերահաստատում եմ դատաիրավական համակարգը բարեփոխելու մեր հանձնառությունը

Ես վերահաստատում եմ դատաիրավական համակարգը բարեփոխելու մեր հանձնառությունը

113
0

Oրենսդրական փոփոխություններ են տեղի ունենալու, արդարադատության նախարարությունը արդեն մշակում է այդ փոփոխությունները, և դրանց հիման վրա տեղի կունենա այդ ստուգման գործընթացը, հիմա թե դրա անունը կդնենք վեթինգ թե բարեվարքություն, նշանակություն չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

«Դատական համակարգն առողջացնելու մեր հանձնառությունն ամբողջությամբ ուժի մեջ է, և մենք դա իրականացնելու ենք»,- ընդգծեց Նազարյանը։

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի լիագումար նստաշրջանն ամփոփող փաստաթղթին և վեթինգից հրաժարվելու մասին շրջանառվող լուրերին` ԱԺ փոխնախագահը նշեց․ «Ես ընդհանրապես չեմ ուզում մեկնաբանել այդ փաստաթուղթը։  Ես չգիտեմ՝ դա ինչ փաստաթուղթ է, ինչ հանդիպման ժամանակ է նշվել։ Ես վերահաստատում եմ դատաիրավական համակարգը բարեփոխելու մեր հանձնառությունը։ Դա իրականացվելու է այն չափանիշներով, որոնց մասին խոսել ենք, մասնավորապես՝ բարեվարքություն և դատավորների ունեցվածքի ու նրանց եկամուտների համապատասխանությունը»։