Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը խոստովանել է, որ «Յուվենտուսի» առաջին համարի՝ Ջանլուիջի Բուֆոնի խաղն իրեն մշտապես ոգևորել է։ 2010 թվականի աշխարհի չեմպիոնի խոսքերով՝ ինքն ու իտալացի դարպասապահը երկար տարիների ընկերներ են։
«Այն փաստը, որ Բուֆոնը կարիերան սկսեց այդքան վաղ հասակում, ինձ շատ օգնեց։ Երբ տեսնում ես «Պարմայի» երիտասարդ դարպասապահին Իտալիայի հավաքականի հիմնական կազմում, դա հույս է տալիս, որ դու նույնպես կարող ես հասնել նման հաջողության։
Մեր կարիերաները շատ նման են, երկուսս էլ սկսել ենք խաղալ պրոֆեսիոնալ մակարդակում 17-18 տարեկանից և դեռ շարունակում ենք մեր ելույթները։ Հնարավոր բոլոր առիթներն օգտագործում ենք շփվելու համար։ Մենք երկար տարիների ընկերներ ենք», — իսպանացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։