տուն Լուրեր Ես սպասում եմ հերքմանը (տեսանյութ)

Ես սպասում եմ հերքմանը (տեսանյութ)

156
0

Սրա տակ միտում եմ տեսնում և չեմ ողջունում դա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Դանիել Իոաննիսյանի հրապարակմանը։

«Սա թամբալ և ոչ կոմպետենտ մարդկանց աշխատանքի հետևանք է, որոնցից ես անհամբեր սպասում եմ ներողության և հրապարակային հերքման։ Երբ որ իրենք բարձրաձայն ասում էին, թե բա գտել ենք, ապօրինի հարստացել ա, դա փաստ ա, թող ՀՔԾ-ն զբաղվի։ Ի դեպ, հետաքրքիր է՝ դիմե՞լ է ՀՔԾ։ Խոսք էր տվել՝ եթե մինչև երկուշաբթի լուրի հիման վրա ՀՔԾ-ն գործ չհարուցի, ինքը դիմելու ա։ Ճշտե՞լ եք՝ դիմե՞լ է»,- հարցադրում արեց պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը, որ Իոաննիսյանը Սիմոնյանի հերքումից հետո կրկին գրառում է կատարել՝ նշելով, որ հերքելով նա ավելի շատ հաստատեց լուրը․ «Ես փաստաթուղթը ցույց եմ տվել, ցույց եմ տվել գումարի ծագումնաբանությունը,- նշեց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով,- մայիսի 31-ը չլրացած՝ դեռ 10 օր պետք ա սպասեր, որ հրապարակվեր կայքում, բայց ինքը դա չի արել»։

Սիմոնյանն այս ամենում միտում է տեսնում․ «Ես դրա տակ տեսնում եմ քաղաքական նպատակ, սրա տակ տեսնում եմ անգրագիտություն, սրա տակ տեսնում եմ միտում և չեմ ողջունում դա»։

Մանրամասները՝ տեսանյութում