«Վարչապետի հայտարարությանը մեկնաբանություն չեմ կարող տալ: Վարչապետն արտահայտել է ընդհանուր կարծիք՝ ոչ անձնավորված»՝ լրագրողների հետ զրույցում ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի, և ուսանողի առաջ դուռ փակած ռեկտորը նոր Հայաստանում տեղ չունի։
Դիտարկմանը՝ վերջին շրջանում խոսակցությունները իր անձի շուրջ են պտտվում, Սիմոնյանը պատասխանել է. «Իմ շուրջ միշտ էլ խոսակցություններ են պտտվում, հո ամեն խոսակցության չե՞մ կարող պարզաբանում տալ… Ես որևէ ուսանողի առաջ դուռ չեմ փակել»: