տուն Լուրեր Ես որեւէ կուսակցության անդամ չեմ ուզում դառնալ. Արմեն Սարգսյան

Ես որեւէ կուսակցության անդամ չեմ ուզում դառնալ. Արմեն Սարգսյան

141
0

«Սահմանադրությունը ես չեմ գրել: Ես ընդամենը քվեարկել եմ դրա օգտին:  Դա ինձ ուղղված հարց  չէ»` այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, երբ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց՝ արդյոք նրան չի՞ մտահոգում, որ նախագահի թեկնածուները 2-3-ը չեն: Հետեւաբար,  Արմեն Սարգսյանը ոչ թե նախագահ է ընտրվում, այլ նշանակվում է նախագահ:

Արմեն Սարգսյանն ասաց, որ հարգում է  «Ելքի» նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանին:

Մանե Թանդիլյանի երկրորդ հարցը վերաբերում էր ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելուն եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու փաստաթղթի հրապարակմանը: «Ես որեւէ կուսակցության անդամ չեմ ուզում դառնալ, անգամ` Ձերը, պարոն Փաշինյան»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու փաստաթղթի հրապարակմանը, ասաց` արդարանալու ոչինչ  չունի: «Ինչ փաստաթուղթ կա, ես ներկայացրել եմ»,- ասաց ՀՀԿ նախագահի թեկնածուն:

Սոնա Դավթյան