Ես նման տեղեկություն չունեմ և դուք պետք է այդ լուրի իսկությունը պարզեք այն աղբյուրից, որը հրապարակել է: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պատասխանատու, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են արդյոք խոսակցություններն այն մասին, որ Բակո Սահակյանն իր մոտ է կանչել Վիտալի Բալասանյանին և ասել, որ նա պետք է ազատվի աշխատանքից՝ ՀՀ իշխանությունների հրահանգով:
«Ես նման տեղեկություն չունեմ: Իսկ եթե լինում են կադրային որոշումներ, մենք դրա մասին հայտնում ենք և երբեք չենք թաքցրել: Հետևաբար, եթե նման որոշում դեռ չկա, պետք է ճշտել այն աղբյուրից, որը տարածել է այդ լուրը»,- ասաց Դավիթ Բաբայանը: