Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պատմել է մրսածության հիվանդության հաղթահարման մասին և հայտարարել, որ այժմ գտնվում է լավ առողջական վիճակում. հայտնում է տեղական Казинформ լրատվական գործակալությունը:
«Մեկ ամիս առաջ, երբ հայտարարեցին, որ ես բուժվում եմ մրսածության հիվանդությունից, հազարավոր մարդիկ ինձ ցանկություններ էին հղել՝ առողջական վիճակիս հետ կապված: Առիթից օգտվելով` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր նման գրառումներ են կատարել սոցկայքերում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Նազարբաևը: