տուն Լուրեր Ես ինքս Սևանա լճում կլողամ շաբաթ օրը․ նախարար

Ես ինքս Սևանա լճում կլողամ շաբաթ օրը․ նախարար

145
0

Ես ինքս Սևանա լճում կլողամ շաբաթ օրը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոստացավ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյան։

«Ես վտանգ չեմ տեսնում, բայց Հայաստանում լիազոր մարմինը, որը պետք է ՀՀ քաղաքացիներին ասի, որ սա ձեր առողջության համար անվնաս է կամ վտանգավոր է, առողջապահության նախարարությունն է։ Ես կարող եմ ասել միայն ջրի այս փոփոխությունը բուսական աշխարհի վրա լավ է, թե վատ է։ Կարող եմ ասել, որ որևէ մտահոգիչ բան չկա»,- նշեց Գրիգորյանը։

Նախարարը հայտարարեց՝ Սևանում ընթացող պրոցեսներում բնությանը սպառնացող որևէ բան այս պահին չկա։ Նրա փոխանցմամբ՝ թափանցիկության, այսինքն՝ որակի բարձրացման ցուցանիշն էական էր, հիշեցրեց նաև, որ այս տարի միայն 100 մլն խմ միջինից ավելի գոլորշիացում է եղել, 40 մլն խմ էլ քիչ տեղումներ են եղել: