«Ես շատ հիասթափված եմ այն լուրերից, որ դատարանները երկարացրել են Լեյլա Յունուսի եւ Ինտիգամ Ալիեւի կալանքի ժամկետները»։ Ինչպես հաղորդում է Turan-ը, այս մասին հայտնել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մույժնիեկսը՝ մեկնաբանելով իր՝ Բաքու կատարած այցի արդյունքները։
Մույժնիեկսկ նշել է, որ պառտոնական անձանց հետ բանակցությունների ընթացքում խոսվել է իրավական ասպեկտների, իրավապաշտպանների՝ կալանքի տակ գտնվելու չհիմնավորվածության եւ Մարդու իրավունքներով Եվրադատարանի որոշումների մասին։