Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին. հաղորդում է Sky Sports-ը:
Ըստ ֆուտբոլիստի՝ իր և պորտուգալացի մասնագետի միջև ոչ մի խնդիր չկա:
«Խնդիրներ Մոուրինյուի հե՞տ. ես երբեք խնդիրներ չեմ ունեցել մարզչի հետ, մեր հարաբերությունները միշտ էլ լավ են եղել: Խնդիրն իմ մեջ է եղել, ոչ թե իր: Հիմա ես հասկանում եմ, թե ինչու եմ ստացել իմ հնարավորությունը:
Մտադիր եմ ամուր բռնվել այդ հնարավորությունից, որը շատ կարևոր է ինձ համար: Ցանկանում եմ լինել խաղադաշտում, ցանկանում եմ լինել «Մանչեսթեր Յունայթեդի» մասնիկը:
Հասկացել էի, որ հեշտ չի լինելու, քանի որ մեկնարկային կազմի համար պայքարում են 25 ֆուտբոլիստներ»,- ասել է Մխիթարյանը: