Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ ինքն է հրամայել ոչնչացնել ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը նախորդ տարվա նոյեմբերին, շեշտելով, որ այդ հրամանը կատարվել է գլխավոր շտաբի ցուցումների համաձայն` փոխանցում են թուրքական ԶԼՄ-ները:
«Մեր պետության կանոնների համաձայն` վարչապետը սահմանում է կրակ բացելու գրավոր հրամանագիրը` ուղղված գլխավոր հրամանատարությանը: Ես հրաման եմ տվել հոկտեմբերի 10-ին»,- ասել է Դավութօղլուն:
Նա նաև հավելել է, որ «սխալ է 8 ամիս անց բարձրացնել հարցը»:
«Ես նույն քաղաքական պատասխանատվությունը կստանձնեի, եթե դա տեղի ունենար այսօր»,- ընդգծել է Դավութօղլուն: