տուն Լուրեր Ես չգիտեմ ուր գնամ, ինձ թալանել են. Արմեն Ջիգարխանյան

Ես չգիտեմ ուր գնամ, ինձ թալանել են. Արմեն Ջիգարխանյան

195
0

2b2066573f81478a20173a7b07fc94b0

Հիվանդանոցից դուրս գրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ  Արմեն Ջիգարխանյանը Пусть говорят հաղորդման եթերում հայտնել է, որ նա պաշտոնապես ամուսնալուծվում է կնոջից՝  Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից, ում մեղադրում է իր ունեցվածքը թալանելու մեջ:

Ջիգարխանյանի խոսքով՝ նրա կինն ամբողջովին թալանել է իրեն, այդ թվում՝ իր անունով է գրանցել նրա բնակարանը:

«Ես չգիտեմ ուր գնամ: Տանս մեջ սեյֆ կար, հիմա այն չկա: Ամեն ինչ տարել են»,- ասել է դերասանը:

Դերասանը նաև նշել է, որ իր ընտանեկան պատմության ամբողջ դժբախտությունը կայանում է նրանում, որ իր և կնոջ միջև կա 50 տարվա տարբերություն: Նախքան հեռուստահաղորդմանը մասնակցելը՝ Ջիգարխանյանն այցելել է թատրոն և հանդիպել աշխատակազմի հետ: