ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ծանոթ չէ խոսակցություններին, թե իր նախարարությունը բաժանվելու է և չի բացառվում, որ հանձնվի ՀՅԴ-ին. «Ես ճիշտն ասած առաջին անգամ եմ լսում»,- ասաց նախարարը: Իսկ հարցին, թե քննարկումներ կան, որ Տարածքային կառավարումն ու արտակարգ իրավիճակները առանձանցվելու են, Երիցյանը նշեց, թե նման խոսակցություններ չի եղել:
Հաջորդ հարցին, թե բաժանման դեպքում, որ նա նախարարությունը կցանկանա՞ ղեկավարել, Երիցյանը պատասխանեց .«Ես աշխատող մարդ եմ, որտեղ ասեն աշխատեք՝ այդտեղ էլ կաշխատեմ»: Նախարարը լրագրողների հետ զրույցում հերքեց նաև խոսակցություննեը, թե վերջին շրջանում իր և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները լարվել են: