տուն Լուրեր Եռյակն այն ուժը չէ, որ ընդունակ է համակարգային փոփոխությունների. Ռուբեն Մեհրաբյան

Եռյակն այն ուժը չէ, որ ընդունակ է համակարգային փոփոխությունների. Ռուբեն Մեհրաբյան

115
0

ruben

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է` թե´ նախորդ, թե´ այսօրվա կայանալիք հանարահավաքը այնքան բաց երևույթ է, որ կարիք չկա այն մեկնաբանելու կամ վերլուծելու:
«Եղել են ելույթներ, այսօր էլ կլինեն ելույթներ: Չեմ կարծում` ներքաղաքական դասավորություններում այս հանրահավաքը լուրջ փոփոխություններ առաջացնի: Կլինի «մեկ բաժակ ջրում փոթորիկ» մինչև հաջորդ հանրահավաքը»,- araratnews.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մեհրաբյանն ու նկատեց. «Հաշվի առնելով այն փաստը, որ հայկական իրողությունները «փակվում են» Նոր տարվա նախաշեմին, ապա «չընդդիմադիր» ուժերը քաղաքական սեզոնը կհասցնեն մինչ Ամանոր և ցտեսություն կասեն ժողովրդին»:

Փորձագետի դիտարկմամբ` այն, ինչ տեղի է ունենում, ներիշխանական հարց է, ոչ թե ներքաղաքական:

«Այս ամենը ներհամակարգային, ներիշխանական վերադասավորումների փորձ է, որը հենց իշխանության ներսում էլ կարող է որոշվել»,- նկատեց փորձագետն ու ընդգծեց` եռյակն այն ուժը չէ, որ ընդունակ է համակարգային փոփոխությունների:

«Մի՞թե սրանք այն ուժերն են, որոնք բերելու են բիզնեսի և քաղաքականության տարանջատմանը, իհարկե, ո´չ, թե՞ այն ուժերն են, որոնք լուծարելու են մենաշնորհները Հայաստանում, պայքարելու են կոռուպցիայի դեմ, միանշանակ, ո´չ»,- եզրափակեց փորձագետը: