Ծաղկաձորում լրագրողների հետ սեմինար-քննարկումից հետո araratnews.am-ը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ զրուցեց ներքաղաքական վերջին զարգացումների` մասնավորապես ոչ իշխանական երեք ուժերի կազմակերպած հանրահավաքների մասին:
Ինչպես նշեց նախարարը, իշխանափոխության պահանջ եռյակի կողմից չի տեսնում:
«Ես կարծում եմ` մեր երկրում ժողովրդավարության մակարդական այնպիսին է , որ հնարավոր է կազմակերպել և հանրահավաքներ, և յուրաքանչյուր քաղաքական ուժ իր տեսակետները, մոտեցումները ներկայացնելու հնարավորություն ունի: Այն, ինչ տեղի է ունենում, բնականոն գործընթաց է»: