տուն Լուրեր Եռյակը հանրահավաքին 2 բանից պետք է խուսափի. Արմեն Ռուստամյան

Եռյակը հանրահավաքին 2 բանից պետք է խուսափի. Արմեն Ռուստամյան

80
0

Armen-Rustamyan_1

Ես չեմ ուզում այսօրվա եռյակի հանրահավաքին ձախողվեն այն գործընթանցները, որոնք հանրային բնույթ ունեն և բազմահազար մարդիկ գալիս են ինչ-որ ակնկալիքով:

Այսօր այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Երկու բանից պետք է խուսափեն: Առաջինը արյունահեղության  չհանգի որևէ  գործողություն: Անցյալի սխալները չկրկնեն, արյունահեղություն այս գործընթացի մեջ չլինի: Երկրորդըˋ հիասթափություն չլինի, որպեսզի ժողվուրդը չկորցնի հավատը իր ուժերի վրա: Այդ առումով այդ ողջամտությունն եմ ցանկանում, որ չէի ուզենա իմ ասած հարցերի հետ կապված որևէ ձախողում արձանագրեն: Եթե լինի այս երկուսից որև է մեկը, բոլորս ենք խնդիր ունենալու: Ես դրա համար չեմ ցանկանում հիասթափություն, երբ  մեծ ակնկալիք են առաջացնում ժողովդրի մոտ և դա չեն բավարարում՝ հիասթափություն է առաջանում»,-ասաց Ռուստամյանը:

Նա նշեց, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի հետ կապված անորոշությունները պահպանվել են, որոշ մասով նույնիսկ ավելացել են:

«Այս հանրահավաքի խնդիրն է՝ այդ ամենը սրբագրել, եթե ոչ՝ կխորանան այդ միտումները առաջին հանրահավաքի հետ կապված»,-նշեց Ռուստամյանը: