Ապրիլի 5-ը երկրաբանի օրն է:
Յուրաքանչյուր տարվա ապրիլի առաջին կիրակի օրն ավանդաբար նշվում է երկրաբանների մասնագիտական տոնը` Երկրաբանիօրը: Օրը տոնական է բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են օգտակար հանածոների ուսումնասիրությամբ, արդյունահանմամբ ևզարգացմամբ և ում աշխատանքը կապված է բնական հարստությունների համար բնության հետ պայքարի դժվարին գործի հետ:
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը շնորհավորում է հանրապետությաներկրաբաններին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Մաղթում ենք առողջություն, մասնագիտական նոր հաջողություններ` ի նպաստ Հայաստանի Հանրապետության տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող հանքարդյունաբերության ոլորտի զարգացման:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Երվանդ Զախարյան