տուն Լուրեր Երուսաղեմի վերաբերյալ Թուրքիայի և ՌԴ-ի դիրքորոշումները չեն համընկնում

Երուսաղեմի վերաբերյալ Թուրքիայի և ՌԴ-ի դիրքորոշումները չեն համընկնում

92
0

Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը չի համընկնում Մոսկվայի դիրքորոշման հետ. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք տեղյակ ենք այդ դիրքորոշման մասին, այն այս պահին չի համընկնում մեր դիրքորոշման հետ: Երուսաղեմի կարգավիճակի և Մերձավոր Արևելքի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը բոլորին է հայտնի»,- ասել է Պեսկովը: