Ֆիոլետովո գյուղի բնակիչները երկու տարի առաջ հանկարծակիի էին եկել, երբ պատահաբար տեղեկացել էին, որ իրենց գյուղի հարևանությամբ ոսկու հանք կա, որն ինչ-որ անձիք ցանկանում են շահագործել:
Նրանք դիմել էին Ստեփանավանի Օրհուս կենտրոն՝ այդ հանքի հնարավոր շահագործման վերաբերյալ հավաստի տեղեկություններ և փորձագիտական օգնություն տրամադրելու խնդրանքով: Կենտրոնի համակարգողի օգնությամբ նրանք նամակով դիմել էին համապատասխան ատյաններին, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին՝ ներկայացնելով իրենց մտահոգությունն ու մտավախությունները:
ԵԱՀԿ դեսպանի և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի միջորդությամբ բարձրացված հարցը ստացավ լուծում, հանքի բացումը կասեցվեց, միաժամանակ շարունակվում էին շշուկներն այն մասին, որ կասեցումը ժամանակավոր է:Երկու տարի անց վերսկսվում է «ոսկու տենդը»: Սույն տեղեկությունը շատ զարմացնում և զայրացնում է գյուղացիներին, քանի որ նրանք արդեն իսկ նախագծի վերաբերյալ հայտնել են իրենց բացասական կարծիքը, որ չեն պատրաստվում հանձնել իրենց պապական բերրի հողերը, չեն ուզում փոխել իրենց կենցաղն ու մշակույթը և թույլ չեն տա աղտոտել հարազատ գյուղի ջուրը, օդը, հողը: Նրանք բազմիցս են ասել, որ չեն պատրաստվում հեռանալ իրենց տներից, շարունակելու են աշխատել՝ ստեղծելով բարիք մեր երկրի ժողովրդի համար:Այսօր բնակիչներից տեղեկացանք, որ հանքի շահագործման նախագծի հեղինակներն իրենց սարեր են խոստանում՝ ասելով. «Երկու տարի անցել է, լավ մտածեք»: Խոստանում են բնակիչներին հանքի շահույթի 20%-ը, հավաստիացնում, որ հանքը շահագործելուն են փակ եղանակով և այլն:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 12-ին Հրազդանից Ֆիոլետովո են ժամանելու հանքի տերերը՝ ներկայացնելու բնակիչներին իրենց ծրագիը:
Մանրամասները՝ այստեղ: