տուն Լուրեր Երկրում պետք է սգո օր հայտարարվեր. քննարկում

Երկրում պետք է սգո օր հայտարարվեր. քննարկում

85
0

.;դ

«Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագաh, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն այսօր՝ հունվարի 16-ին հրավիրված ասուլիսին, խոսելով Գյումրու դեպքերից, նշեց, որ մարդկանց վրդովմունքի պատճառն անարդարությունն է. «Համոզիչ չեն ներկայացվող վարկածները, շատ կարևոր է, որ իրականացվի ոչ շահագրգիռ կողմի քննությունը»:

Նրա խոսքով՝  փաստը, որ Ռուսաստանը չի անդրադարձել այս դեպքին, վիրավորում է մարդկանց. «Այս ֆոնին  մեր ոստիկանների վարքագիծն այդքան էլ ճիշտ չէ, կարիք չկար, նրան դուրս մղել ՌԴ-ի տարածքից»:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ, անդրադառանալով այն հայտարարություններին, որ դատավարությունը տեղի կունենա ՀՀ տարածքում, ասաց՝ իր կարծիքով դատավարությունը տեղի կունենա 5-րդ կայազորային դատարանում. «Իմ ունեցած պրակտիկան այն է՝ անձը դատապարտվում ազատազրկման, եթե բողոք է բերվում, ապա Ռոստովում վերաքննիչ դատարանը գործը նորից քննվում է, իսկ եթե ոչ՝ նա ուղարկվում է ՌԴ՝ իր պատիժը որևէ քրեակատարողական հիմնարկում կրելու»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Բանախոսներից Թևան Պողոսյանն էլ փորձեց ներկայացնել հարցի քաղաքական ասպեկտն ու նշեց՝ եթե անգամ սկզբում հարցը եղել է իրավական, ապա այժմ ամբողջությամբ վերածվել է քաղաքականի. «Քաղաքական է այն իմաստով, որ միջպետական հարաբերությունների խնդիր դարձավ, քաղաքական է, որովհետև խախտվել է միջազգային պայմանագիր առ այն, որ սահմանապահները սահմանը հատել փորձող անձին պետք է հանձնեին հայկական կողմին»:

Թևան Պողոսյանը նշեց, որ պետք է հայտարարվեր սգո օր. դա կարտահայտեր Հայաստանի վերաբերմունքն ու կլիներ քաղաքական «մեսիջ»: