տուն Լուրեր Երկրորդ ծովագյուղցու դին է հայտնաբերվել

Երկրորդ ծովագյուղցու դին է հայտնաբերվել

94
0

7688220eaf4ee5d3e5a462e1ba98d8e4d28445bd81.thumb

Այսօր ժամը 09:01-ին Սևանա լճում վերսկսվել են ձկնորսական նավակով լիճ դուրս եկած և չվերադարձած Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ Գ. Ս.-ի և Կ. Ս.-ի որոնողական աշխատանքները:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, տեղեկություն է ստացվել, որ ժամը 08:49-ին Սևանա լճում՝ Փամբակ գյուղի մոտակայքում ձկնորսները հայտնաբերել են 1958 թ. ծնված Ս. Գ.-ի դին և տեղափոխել ափ: