տուն Քաղաքական Միջազգային Երկրորդ քաղաքացիության մասին չհայտնելու համար Ռուսաստանում տուգանվել է արդեն 40 հազար մարդ

Երկրորդ քաղաքացիության մասին չհայտնելու համար Ռուսաստանում տուգանվել է արդեն 40 հազար մարդ

54
0

Second-Passports

Ավելի քան 40 հազար մարդ տուգանվել է՝ Ռուսաստանում երկրորդ քաղաքացիություն ունենալու և դրա մասին չհայտնելու համար: Այս մասին գրում է Kommersant-ը: Տուգանքը կազմել է 500-1000 ռուբլի:

Երկրորդ քաղաքացիություն ունեցողները համարվում են իրավախախտ այն դեպքում, եթե մինչև հոկտեմբերի 4-ը չեն հայտնել դրա մասին Միգրացիայի դաշնային ծառայությանը:

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը չի արգելում երկրորդ քաղաքացիությունը: Իսկ երկրորդ քաղաքացիության մասին պետությանը տեղյակ պահելու առաջարկը մարտ ամսին արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: