տուն Քաղաքական Միջազգային Երկրի օզոնային շերտը սկսել է վերականգնվել

Երկրի օզոնային շերտը սկսել է վերականգնվել

106
0

test_curtain_6

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ուսումնասիրության շրջանակներում անցկացված հետազոտությունը պարզել է, որ Երկիր մոլորակի օզոնային շերտը սկսել է վերականգնվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Գիտնականները նշել են, որ Անտրակտիդայի վրա գոյություն ունեցող օզոնային ճեղքը ամեն տարի փակվում է, սակայն միայն այս դարի կեսին այն ամբողջությամբ կվերանա։ Ըստ մասնագետների՝ նման արդյունքը հնարավոր է դարձել քիմիական մի շարք նյութերի արտադրությունն արգելելուց հետո, որոնց թվում են աէրոզոլային սրվակները և սառնարանների համար նախատեսված նյութերը։

1985 թվականի Վիեննայի հռչակագրով և 1987 թվականի Մոնրեալի արձանագրությամբ օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունն արգելվել էր։