Օգոստոսի 30-ին Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Գյոքնուք-Փազարջըք շրջանում ստորգետնյա ցնցում է գրանցվել:
«Turkiyegazetesi» թերթը, հղում անելով Թուրքիայի Քանդիլի աստղադիտարանի եւ երկրաշարժերի հետազոտման ինստիտուտի տվյալներին, նշում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժի հետևանքով զոհեր, վիրավորներ և ավերածություններ չկան:
Աղբյուր` Ermenihaber.am