Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 03.24-ին Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ, որի Էպիկենտրոնը գտնվում է Նախիջևանի սահմանին` Քաջարանից 20 կիլոմետր հեռավորության վրա:
Ըստ ծառայության, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Քաջարան քաղաքում: