տուն Լուրեր Երկնիշ տնտեսական ա՞ճ (տեսանյութ)

Երկնիշ տնտեսական ա՞ճ (տեսանյութ)

89
0

15032226_983489961763377_3220926953700681654_n

Հետաքրքիր ներդաշնակություն կա Կառավարության ծրագրի և բյուջեի միջև, ինչը նախկին կառավարությունների համար պարտադիր չէր. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Տնտեսագետի խոսքով՝ եթե հետևողական և թիմային աշխատանք չլինի նաև Կառավարությունից դուրս՝ հասարակության շրջանում, առանձին քայլերը չեն հաջողի:

Ինչ վերաբերում է կանխատեսվելիք տնտեսական աճին, տնտեսագետը նշեց, որ 3,2 տոկոս տնտեսական աճ նման պայմաններում դժվար է ապահովել, բայց համոզված է, որ այս Կառավարության երկար պաշտոնավարելու դեպքում հնարավոր է նույնիսկ երկնիշ տնտեսական աճ գրանցել. «Կարծում եմ՝ Կառավարության և մեզ բոլորիս համար շատ դժվար է լինելու 3,2 տոկոս աճ ապահովել այն դեպքում, երբ կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, տնտեսական աճը դանդաղում է ամբողջ աշխարհում, տարածաշրջանում, և խոչընդոտներ կան նաև Հայաստանում նույնպես: Սրանք մեկ օրվա լուծելիք հարցեր չեն, բայց եթե Կառավարությունը հետևողականորեն աշխատի և երկար պաշտոնավարի, եթե ոչ 2017-ին, ապա 2018-ին կարող է երկնիշ թվով տնտեսական աճ գրանցել»:

Տնտեսագետը նաև հավելեց, որ ամեն ինչ հնարավոր է միայն վստահության մթնոլորտ ստեղծելու պարագայում. «Պետք է վստահենք, մենք այլընտրանք չունենք, անվստահության մթնոլորտում ոչ մի քայլ առաջ չի կարող գնալ: Պետք է վստահենք, բայց նաև պահանջենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: