Երկիր մոլորակի բնակչության թիվը 10 միլիարդի կհասնի արդեն 2053 թվականին, բայց ըստ որում Ռուսաստանի եւ Ուկրաինայի բնակիչների թիվը կկրճատվի 7,9 եւ 9 միլիոնով, իսկ Ճապոնիայում՝ «ռեկորդային» 24,7 միլիոնով: Այդ մասին հայտնել Է Վաշինգտոնի Բնակչության թվաքանակի բյուրոն (PRB):
«Չնայած ամբողջ մոլորակում ծնելիության հաճախականության ընդհանուր նվազմաը, Երկրի բնակչության աճի արագությունը կմնա բարձր մակարդակում, որը կբավականացնի 10 միլիարդի նշագծին «հասնելու» համար: Անշուշտ, տարբեր տարածաշրջաններում պատկերը զարմանալիորեն կտարբերվի. օրինակի համար՝ Եվրոպայի բնակիչների թիվը կշարունակի նվազել, մինչդեռ Աֆրիկայի բնակչության թիվը մինչեւ 2050 թվականը կկրկնապատկվի», հայտարարել Է Բյուրոյի նախագահ եւ տնօրեն Ջեֆրի Ջորդանը:
Նոր կանխատեսումների համաձայն՝ մոլորակի բնակչության թվաքանակն արդեն 2050 թվականին կմոտենա 9,9 միլիարդի, իսկ 2053 թվականին այն կանցնի 10 միլիարդի սահմանը: