տուն Լուրեր Երկաթուղու գծերի վրա հայտնաբերված իրը տեղափոխվել է անվտանգ տարածք

Երկաթուղու գծերի վրա հայտնաբերված իրը տեղափոխվել է անվտանգ տարածք

99
0

afghanistan-china-would-soon-ink-agreement-for-railway-construction-1454850160-3345

Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա նկատված կասկածելի իրը չի խոչընդոտել երկաթուղու երթևեկությունը: ԱԻՆ  տեղեկացմամբ, պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի առաջին նրբանցքի թիվ 1 շենքի մոտակայքում՝ գնացքի գծերի վրա հայտնաբերված իրը (երկաթգծի տվյալ հատվածը մոտ 2 տարի չի շահագործվել) «РП-4» հակագազի օդազտիչ է, որը ՀՀ ՊՆ հումանիտար ականազերծման կենտրոնի կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք:

Ավելի  վաղ հաղորդվել էր, որ այսօր  ժամը 11:42-ին ԱԻՆ տեղեկություն էր ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա նկատվել է կասկածելի իր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էին մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և սակրավորների խմբերը: