տուն Լուրեր Բլոգ Երկակի պատասխանատվություն էր ներկայացնել Վարչապետին ԼՈՖԹ հարթակը

Երկակի պատասխանատվություն էր ներկայացնել Վարչապետին ԼՈՖԹ հարթակը

92
0

«LOFT» հարթակի տնօրեն Արևիկ Համբարձումյանը գրել է. «Երեկ երկրի ղեկավարը The LOFT-ում էր: Ուզում եմ ընդգծել, որ սա ուղղակի շրջայց չէր, այլ «Անտարես» հրատարակչության և մեր համատեղ համագործակցության ու աշխատանքի շնորհիվ կայացած լուրջ, ստացված գրական-քննադատական հանդիպում` գրող Նիկոլի հետ:

Մեզ համար երկակի պատասխանատվություն էր ներկայացնել Վարչապետին ԼՈՖԹ հարթակը, առաջիկա խոշոր ծրագրերն ու կառավարության հետ հնարավոր համագործակցությունները:

Սիրելի Արմեն և Արքմենիկ, շնորհակալ եմ այս իրադարձությունը համատեղ իրականացնելու վստահության համար:

Սիրելի #LOFTteam, ապրե՛ք դուք: ❤️

ԶԼՄ-ի հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհակալ եմ ձեր ներկայության համար:

Եվ, իհարկե, բոլոր ներկաներին եմ շնորհակալ` այսչափ պատրաստված, բովանդակային հանդիպում ապահովելու համար: (Որևէ հատուկ հրավեր չի եղել, թե՛ իմ կողմից, թե՛The LOFT-ի. Միջոցառման հղումը դրված էր Լոֆթի ֆեյսբուքյան էջում): Խոսնակների մասին էլ չասեմ, շնորհակալ ենք:
Սա իր տեսակի մեջ յուրահատուկ միջոցառում էր, որի սկիզբը դրել ենք բացման հենց առաջին օրից: Երեկ, Hovik Arakelian-ի հետ ֆիքսեցինք, որ մեր առաքելությունը ԼՈՖԹԻ հետ կապված այլևս իրականություն է:
Ստեղծել անկախ, ազատ և առողջ միջավայր, որտեղ երիտասարդն ունի հնարավորություն մի փետրվարյան շաբաթ օր հանդիպել իր երկրի ղեկավարին…»: