տուն Լուրեր Երեխաներին դպրոց չուղարկող ծնողներին տուգանելու օրենքը չի գործում (տեսանյութ)

Երեխաներին դպրոց չուղարկող ծնողներին տուգանելու օրենքը չի գործում (տեսանյութ)

169
0

Նոր ուսումնական տարվան ոչ բոլոր ընտանիքները կարող են  պատշաճ պատրաստվել: Ոչ բոլոր ծնողներն են կարողանում գնել գրենական  պիտույքներ ու աշակերտական հագուստ: Այս ամենի պատճառով  ծնողներից ոմանք  հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց ուղարկելուց: Օրեր առաջ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ  Աշոտ Արշակյանը հայտարարել է՝ երեխաներին դպրոց չուղարկող ծնողնե­րը կարող են տուգանվել 30 հազար դրամով:

«Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ Մարգարիտա Հովսեփյանից  Araratnews.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք այդ օրենքը կյանքի կկոչվի՞, եթե դպրոց չուղարկելու պատճառը հիմնականում սոցիալական է:  Նրա կարծիքով՝ դպրոց չհաճախելու համար տուգանքի մասին օրենքը  չի գործում:  «Պետք է խիստ մոտեցում դրսեւորել այն ծնողների հանդեպ, որոնք  իրենց երեխաներին դպրոց չեն տանում: Անհրաժեշտ է լծակ տալ գյուղապետներին, այն  կառույցներին, որ այդպիսի ընտանիքներին պահեն ուշադրության կենտրոնում­»,- ասաց  զրուցակիցս:

Եթե ծնողը  գումար չունի գրենական պիտույքների, դասագրքերի համար վճարելու, արդարացի՞ է նրան տուգանել: «Կան ընտանիքներ, որոնց հատուկ ծրագրերով տալիս են դպրոցական պարագաներ­»,- ասաց Մարգարիտա Հովսեփյանը:

«Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահին մտահոգում է, որ կան ընտանիքներ, որոնք անտարբեր են իրենց երեխաների կրթության հանդեպ. «Որպես արդարացում ասում են՝  կրթվածներն ինչի՞ են հասել»:

Կառավարությունը մշտապես խոսում է բազմազավակ ընտանիքներին աջակցելու մասին, իսկ արդյոք պետությունը բավարար քայլեր ձեռնարկո՞ւմ է՝ աջակցելու բազմազավակ ընտանիքներին եւ ընդհանրապես ծնելիության աճին:  «Պետք է ավելի լուրջ քայլեր անել՝ բազմազավակ ընտանիքներին աջակցելու»,- ասաց Մարգարիտա Հովսեփյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ