տուն Լուրեր Երեխաները կմտածեն, թե էլի խաբեցինք. վարչապետը՝ Սիսի ճանապարհի մասին

Երեխաները կմտածեն, թե էլի խաբեցինք. վարչապետը՝ Սիսի ճանապարհի մասին

128
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը տեղեկացրեց, որ հունիսի 12-ին կհայտարարեն «Սիս գյուղի ճանապարհի մրցույթի բացումը»:

Հիշեցնենք՝ սա այն գյուղն է, որտեղ երեխաները դժգոհում էին ճանապարհների որակից եւ ասում՝ Նիկոլը եկավ խաբեց, խոստացավ՝ կսարքի ճանապարհները բայց չարեց:

Նախարարի տեղեկալը իր խոսքի սկզբում հստակ չձեւակերպեց ասելիքը. թվաց, թե ասում է՝ ճանապարհի բացումը:

Փաշինյանը  խնդրեց հստակ արտահայտվել, թե չէ երեխաները էլի կմտածեն, թե իրենց խաբեցին: