«Նոր տարին Երևանում 2018» ծրագրով Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էր բազմատեսակ ու բազմաժանր միջոցառումների շարք: Ըստ այդմ, ակտիվ ժամանցի ու, մասնավորապես, գեղասահքի սիրահարների համար ամենօրյա ժամանակացույցով գործել են նաև երևանյան սահադաշտերը:
Վերոնշյալ՝ «Նոր տարին Երևանում 2018» ծրագրի օրերին Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի, Կարապի լճի, «Երազ» այգու և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտեր է այցելել շուրջ 42000 մարդ:
Նշենք նաև, որ սահադաշտերը կգործեն մինչև ձմեռային տարեշրջանի ավարտը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն