տուն Լուրեր Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել «Սանիթեք»-ի աշխատակցին և բախվել աղբատար ավտոմեքենային. կան...

Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել «Սանիթեք»-ի աշխատակցին և բախվել աղբատար ավտոմեքենային. կան վիրավորներ. Shamshyan.com

132
0

55

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ` փետրվարի 20-ին Երևանում տեղի ունեցած վրաերթ-վթարի փաստով: Ժամը 23:40-ի սահմաններում Երևանի Ներսիսյան փողոցի բնակիչ, 32-ամյա Դավիթ Մուրադխանյանը իր վարած Opel մակնիշի 81 RT 881 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղու թիվ 50 էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Սարի թաղ 26 փողոցի բնակիչ, 42-ամյա Արմեն Լազարեթյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Մուրադխանյանը Opel -ով բախվել է Երևանի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ, 32-ամյա Արման Ռոստոմյանի կցված և այդ պահին կայանված վիճակում գտնվող Skania մակնիշի 356 OF 61 համարանիշի աղբատար մենքենային: Վրաերթ-վթարի հետևանքով Ա. Լազարեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Opel -ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 33-ամյա Խրիստո Չոքեքչյանը, 33-ամյա Վարդան Սահակյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրաիվճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներն ու ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդ Դ. Մուրադխանյանը աշխատում է «ԻՖԷՊ» ՍՊԸ-ում` որպես տեխնոլոգ, իսկ վրաերթի ենթարկված Ա. Լազարեթյանը աշխատում է «Սանիթեք» ՍՊԸ-ում, Skania մակնիշի ավտոմեքենան էլ հաշվառված է «Սանիթեք» ՍՊԸ-ի հաշվեկշռում:

shamshyan.com