տուն Լուրեր Երևանում վարորդը Mercedes-ով մխրճվել է խանութի մեջ

Երևանում վարորդը Mercedes-ով մխրճվել է խանութի մեջ

108
0

c4f0cffe643295f7e0d7ea4f50088b30.thumb

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 06։00-ի սահմաններում Mercedes մակնիշի 64 AA 600 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանում՝ Վ. Աճեմյան փողոցի 18/2 հասցեի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մխրճվել խանութի մեջ՝ ամբողջովին փլուզելով խանութի ցուցափեղկն ու պատուհանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։

Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության եւ վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Մանուչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը եղել է Երեւանի բնակիչ Կարեն Սրապիոնյանը, իսկ խանութի սեփականատերն է Գեղամ Հարությունյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: