տուն Լուրեր Երևանում Վարդավառին նվիրված միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 7-ից

Երևանում Վարդավառին նվիրված միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 7-ից

97
0

Երևանում Վարդավառի տոնին նվիրված միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 7-ից

 

Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,

«Երևան 2800»  հոբելյանական միջոցառումների ծրագրով հուլիսի 7-ին, ժամը 18:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները և Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում են մասնակցելու Վարդավառի նախատոնակի մեծ տոնախմբությանը:

Տոնական երթը կմեկնարկի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց մինչև Երևանի մանկական զբոսայգի, որտեղ տեղի կունենա տոնը խորհրդանշող ազգային երգ ու պարով միջոցառում:
Իսկ, հուլիսի 8-ին՝ ժամը 12:00-ին սիրով հրավիրում ենք Կարապի լճի հարակից տարածք՝ մասնակիցը լինելու ավանդական դարձած «Վարդավառի տոնը Երևանում» գլխավոր միջոցառմանը, ուր բոլորին սպասվում են հետաքրքիր խաղեր, համերգային ծրագիր, ջրային դիսկոտեկ և բազմաթիվ անակնկալներ: Ծրագիրը իրականացվում է «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով:

Միաժամանակ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առավոտից կմեկնարկեն տարաբնույթ միջոցառումներ:

Հրավիրում ենք բոլորին մասնակցելու Վարդավառին նվիրված տոնական միջոցառումներին:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

մշակույթի վարչություն