Երևանի բազմաթիվ փողոցներում օրվա խորհրդի մասին վկայող խորհրդանշական զամբյուղներից ծաղիկներ ու Երևանի քաղաքապետի անունից շնորհավորական բացիկներ են բաժանվել պատահական անցորդ կանանց ու աղջիկներին:
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Մարտիրոս Սարյանի և Ալեքսանդր Թամանյանի արձանների հարակից տարածքով անցնող աղջիկներն ու կանայք ևս դարձել են նախաձեռնության անմիջական մասնակիցներ և իրենց գոհունակությունը հայտնել արդեն ավանդույթի վերածված այս նախաձեռնության համար: