տուն Լուրեր Երևանում փակ փողոցներ կլինեն

Երևանում փակ փողոցներ կլինեն

124
0

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում այսօր և վաղը երթևեկության սահմանափակումներ կլինեն:

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ կայանալիք միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հունիսի 1-ին՝ մինչև ժամը 24.00-ն երկկողմանի փակ է լինելու Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ:

Երևանում կայանալիք ավտոմրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հունիսի 2-ին` ժամը 14.00-ից 24.00-ն, երկկողմանի փակ է լինելու Մոնթե Մելքոնյան փողոցը: