Երևանում մեկնարկել է Մանկական բժիշկների 4-րդ ազգային գիտաժողովը, որին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած մասնագետներ: Ընդհանուր առմամբ` կոնֆերանսին մասնակցում է շուրջ 350 մասնագետ: Գիտաժողովին մասնակցում են մասնագետներ Շվեյցարիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից:
Կոնֆերանսը կազմակերպվել է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ: Ասոցիացիան, որը հանդիսանում է Եվրոպական մանկաբուժական ասոցիացիայի լիիրավ անդամ, վեց տարի շարունակ կազմակերպում է «Մանկաբուժական դպրոց», որին մասնակցել է շուրջ 800 մասնագետ: Կոնֆերանսին ներկայացվելու են նաև Հայաստանում կատարված գիտական աշխատանքներն այս ոլորտում: