տուն Լուրեր Երևանում կտեղադրվի ևս 35 հեծանվականգառ

Երևանում կտեղադրվի ևս 35 հեծանվականգառ

116
0
hecanivՄայրաքաղաքի փողոցներում տեղադրվում են նոր հեծանվականգառներ: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայրաքաղաքում հեծանվային մշակույթի և ընդհանրապես հեծանիվների` որպես մատչելի տեղաշարժման փոխադրամիջոցի տարածմանը զուգահեռ, մի շարք փողոցների մայթերին հեծանվականգառներ տեղադրելու անհրաժեշտություն էր առաջացել: Այդ նպատակով հայտարարված մրցույթում հաղթած կազմակերպությունը սկսել է տեղադրել հեծանվականգառներ, որոնց թիվը ներկայում դեռևս 40 է:Դրանց առաջին խմբաքանակը տեղադրելուց հետո ծրագրի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորել նաև մասնավոր հատվածը, և մինչև տարեվերջ համայնք-մասնավոր համագործակցությամբ կտեղադրվի ևս 35 հեծանվականգառ: Հեծանվականգառների արտաքին տեսքը համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատու կառույցների հետ։